ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պակիստանում սպանել են ուկրաինացի և ռուս զբոսաշրջիկների

Պակիստանում սպանել են ուկրաինացի և ռուս զբոսաշրջիկների
23.06.2013 | 13:49

Պակիստանի վիճելի Քաշմիր շրջանում զինված գրոհայինները ներխուժել են ալպինիստների ճամբար՝ սպանելով 9 զբոսաշրջիկների և նրանց պակիստանցի ուղեկցորդին։ Նախնական տվյալներով՝ սպանվածների թվում են 5 ուկրաինացի, Չինաստանի 3 քաղաքացի և մեկ ռուսաստանցի։ Ենթադրվում է, որ նարնք ժամանել էին այստեղ՝ հաղթահարելու աշխարհի ամենադժվար գագաթներից մեկը։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է սունիների ՙՋունուդուլահ՚ խմբավորումը։ Վերջինիս ղեկավար Ահմեդ Մարվետան արտասահմանցիներին անվանել է թշնամիներ և խոստացել է հետագայում նույնպես կազմակերպել նման հարձակումներ։
Ուկրաինայի արտգործնախարարությունն արդեն հաստատել է իր 5 քաղաքացիների մահը։

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ